«BYD Auto»-ն 3000 ձիաուժ հզորությամբ էլեկտրական մեքենա կթողարկի

Created with GIMP
Չինական BYD Auto ընկերությունը պատրաստվում է ավելի քան 3000 ձիաուժ հզորությամբ էլեկտրական մեքենա թողարկել։
BYD U9 Track Edition-ի տեխնիկական տվյալները՝ յուրաքանչյուրը 555 կՎտ հզորությամբ չորս էլեկտրական շարժիչներով (ընդհանուր առմամբ 2220 կվտ կամ 3019 ձիաուժ), արդեն արտացոլված են տվյալների բազայում՝ էլեկտրական մեքենա-շուկա մուտք գործելուց ընդամենը մի քանի շաբաթ, հաղորդում է Drom.ru-ն։
Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք BYD U9 Track Edition-ի արգելակները համապատասխանում են դրա արագացման մակարդակին և եթե այո, ապա ի՞նչ հնարքներ են օգտագործվել դրան հասնելու համար։
