Պուտինի և Թրամփի մամուլի ասուլիսը: Հիմնական հայտարարությունները
Պուտինի և Թրամփի մամուլի ասուլիսը: Հիմնական հայտարարությունները
Պուտին.
Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Ուկրաինայում կարգավորումը երկարաժամկետ բնույթ ունենա։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների երկխոսությունը հասունացել էր, երկրները պետք է երկխոսության անցնեին՝ խուսափելով առճակատումից։
Ռուսաստանի Դաշնությունը տեսնում է Թրամփի վարչակազմի՝ ուկրաինական ճգնաժամի լուծմանը նպաստելու ցանկությունը։
Ռուսաստանը համաձայն է այն մտքի հետ, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովվի և պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Թրամփը հանդիպման ժամանակ իրեն հարևանական ձևով է ողջունել։
Ռուսաստանն ու Ալյասկան բաժանում է միայն Բերինգի նեղուցը, երկրները մոտ հարևաններ են։
Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցներն անկեղծ է անվանել։
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համատեղ աշխատանքի համար շատ հետաքրքիր ուղղություններ ունեն։
Ռուսաստանը երախտապարտ է ԱՄՆ-ի իշխանություններին՝ Ալյասկայում թաղված խորհրդային օդաչուների հիշատակի նկատմամբ արժանի վերաբերմունքի համար։
ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում երկու կողմերն էլ տրամադրված էին արդյունքի հասնելուն։
Թրամփ.
Թրամփը հայտարարել է, որ իրեն և Պուտինին հաջողվել է համաձայնեցնել ուկրաինական խնդրի «շատ կետեր», սակայն մի շարք հարցերում դեռ պայմանավորվածություններ չկան։
Թրամփը հայտարարել է, որ հույս ունի ապագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունավետ հանդիպումներ անցկացնել։
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում նույնքան շահագրգիռ է, որքան ինքը։
Թրամփը հայտարարել է, որ ճանաչում է Պուտինի թիմին և այն գրեթե «նույնքան հայտնի է, որքան իրենց շեֆը»։
