Շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն

Շուրջ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Թրամփն ու Պուտինը հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշները դեռ պետք է քննարկվեն

Պուտինը հանդիպումը բնորոշեց որպես կառուցողական, հույս հայտնելով, որ

«ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են մեկնարկային կետ լինել՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման համար»։

Թրամփն, իր հերթին, ասաց, թե

«շատ, շատ հարցերում համաձայնության են եկել», միաժամանակ նշեց՝ «կան մի քանի կարևոր կետեր, որոնց մենք դեռ լիովին չենք հասել, բայց որոշակի առաջընթաց ենք գրանցել»։

Թրամփն ու Պուտինը հայտարարություններից հետո լրագրողներին հարցերին չպատասխանեցին՝ արագ հեռանալով մամուլի սրահից։

Թրամփը պատրաստվում է այսօրվա հանդիպման արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի դաշնակիցներին։

«Հաջորդ հանդիպումը՝ Մոսկվայում», – առաջարկեց Պուտինը՝ անգլերենով, Թրամփը չմերժեց։

Share This