Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր Ձևով» շարժումը

Շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր Ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝

• Զարգացնել տնտեսությունը,
• Ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար,
• Ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները,
• Վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը,
• Ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը,
• Երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը,
• Պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին։

«Մեր Ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով։

Սամվել Կարապետյան

Share This