2025 թվականի ամենատգեղ շունը անմազ է և ունի անհատականություն
Այս տարի «Աշխարհի ամենատգեղ շուն» տիտղոսը շնորհվեց 2 տարեկան Պետունիային՝ անմազ անգլիական և ֆրանսիական բուլդոգների խառնուրդին։ Նա և իր տիրուհի Շենոն Նայմանը հաղթեցին Կալիֆոռնիայի Սոնոմա շրջանում անցկացված ամենամյա մրցույթում։

Պետունիան տուն տարավ 5000 դոլարի գլխավոր մրցանակը՝ հաղթելով 10 այլ անսովոր շների, այդ թվում՝ 8 տարեկան չինական կատարազարդ շան՝ Փոքրիկ արքայազն Ուանդերի և 13 տարեկան չիխուահուայի՝ Նեզումիի միջև։

«Կարծում եմ՝ նա հիանալի է», – ասաց Շենոնը շոուի ժամանակ։ «Նա սիրում է ամբողջ ուշադրությունը, սիրում է շոյվել և գուրգուրանք»։ Պետունիան փրկվեց Լաս Վեգասի բուծման քաոսից, ապա տեղափոխվեց Օրեգոն՝ Luvable Dog Rescue: Այնտեղ նա ստացավ անհրաժեշտ խնամքը, այդ թվում՝ ստերիլիզացիա և վիրահատություն՝ երկարացված քիմքը շտկելու համար, որը դժվարացնում էր նրա շնչառությունը։

Իր բուծողի մոտ դաժան պայմանների պատճառով Պետունիան անմազ է, և հենց դա էլ, իր յուրահատուկ տեսքի հետ մեկտեղ, նրան հաղթող է դարձրել։
Աշխարհի ամենատգեղ շան մրցույթը անցկացվում է գրեթե 50 տարի և նախատեսված է «շներին յուրահատուկ և եզակի դարձնող թերությունները նշելու համար»։ Կազմակերպիչները ընդգծում են, որ շոուն «տգեղ» ընտանի կենդանիների ծաղր չէ, այլ զվարճալի միջոց՝ աշխարհին ցույց տալու, որ բոլոր շները գեղեցիկ են իրենց ձևով։

Մրցակիցներից շատերը փրկվել են ապաստարաններից և անբարեխիղճ բուծողներից։
Անցյալ տարի հաղթողը պեկինես Վայլդ Թանգ անունով մի շուն էր, որը հայտնի դարձավ իր անընդհատ կախված լեզվով և խաղային բնույթով։
