Վարդան Ղուկասյանի ուղերձը երիտասարդների օրվա առթիվ

Սիրելի երիտասարդներ,

Շնորհավորում եմ Երիտասարդների օրվա առթիվ։ Դուք մեր քաղաքի զարգացման և առաջընթացի գլխավոր շարժիչ ուժն եք։ Ձեր գիտելիքներով, նորարարական գաղափարներով, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ Դուք ձևավորում եք այն Գյումրին, որտեղ ապագան ավելի լուսավոր և վստահելի է։

Գյումրու քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում Ձեր մասնակցությունը հասարակական, մշակութային, կրթական և մարզական կյանքի տարբեր ոլորտներում։ Ձեր ձեռքբերումները, նախաձեռնությունները և ստեղծարար մոտեցումները նպաստում են ոչ միայն քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նրա հեղինակության բարձրացմանը։

Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել Ձեր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ստեղծելով պայմաններ, որպեսզի կարողանաք իրացնել Ձեր ներուժը, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ և օգտակար լինել մեր համայնքին։

Մաղթում եմ, որ Ձեր բոլոր նպատակները իրականանան, ջանքերը պսակվեն հաջողությամբ, իսկ Ձեր ճանապարհին մշտապես ունենաք հավատ, համառություն և նպատակասլացություն։

Շնորհավոր տոնը։
Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ

Share This