Օգոստոսի 11-ին Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ և արդյունավետ աջակցությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին պատմական հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Տոկաևի կարծիքով, այս փաստաթուղթը ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, հետևաբար, լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ռազմավարական շահերին, ինչպես նաև կնպաստի Կովկասում լայն միջազգային համագործակցության զարգացմանը։
«Ղազախստանը, լինելով Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, անկեղծորեն ողջունում է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը»,- նշել են մամուլի ծառայությունում։ Տոկաևը հաստատել է Աստանայի պատրաստակամությունը՝ հետայսու ևս տրամադրելու իր հարթակը բանակցությունների համար։
