ԱՄՆ համալսարաններից մեկում կրակոցներ են հնչել
ԱՄՆ Ջորջիա նահանգի Էմորի համալսարանում կրակոցներ են հնչել: Հրաձգության մասին X սոցիալական ցանցում հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից:
«Արտակարգ իրավիճակ Էմորիում. կրակոցներ Էմորի-Ատլանտա համալսարանում: Խուսափեք այդ գոտուց: Թաքնվեք տեղերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում:
