Գրենադան պաշտոնապես հրաժարվել է հավատարմության երդում տալ Չարլզ Երրորդին. Daily Mail

Գրենադա նահանգը, որի ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդն է, պաշտոնապես հրաժարվել է հավատարմության երդում տալ բրիտանական միապետին, գրում է Daily Mail-ը:

«Գրենադան հրաժարվել է հավատարմության երդում տալ Չարլզ Երրորդ թագավորին, քանի որ Համագործակցության երկրները շարունակում են քննարկել բրիտանական միապետին իրենց ինքնիշխան կարգավիճակից զրկելու հարցը»,- ասված է հրատարակության մեջ:

Նշվում է, որ ապագայում Գրենադայի պաշտոնյաները հավատարմության երդում կտան ոչ թե բրիտանական միապետին, այլ հենց Գրենադային:

Պարբերականի տվյալներով, երկրի օրենսդրության համապատասխան փոփոխությունները ուժի մեջ են մտել անցյալ ուրբաթ:

Պարբերականն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո Համագործակցության մի շարք երկրներում ավելի ու ավելի հաճախ են բարձրաձայում բրիտանական միապետին պետության ղեկավարի կարգավիճակից զրկելու կոչերը:

Գրենադան սահմանադրական միապետություն է: Երկիրը Ազգերի Համագործակցության անդամ է, պետության պաշտոնական ղեկավարը Մեծ Բրիտանիայի միապետն է: Նրան ներկայացնում է գեներալ-նահանգապետը, որը հիմնականում կատարում է արարողակարգային գործառույթներ:

Ազգերի Համագործակցությունը 56 անկախ պետությունների միավորում է, որը ներառում է Մեծ Բրիտանիան և նրա գրեթե բոլոր նախկին տիրույթները, գաղութներն ու պրոտեկտորատները, ինչպես նաև Մոզամբիկը, Ռուանդան և Գաբոնը: Համագործակցության երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան երկու միլիարդ մարդ: Համագործակցության ղեկավարը բրիտանական միապետն է:

Share This