<<ՀԱՄԱՍ>>-ը պատրաստ է վերցնել իշխանությունը

Հուդայի եւ Սամարիայի երկրամասերում
Ինչպես հայտնում է TPS-ը, Պաղեստինի վարչակազմը արագորեն մոտենում է ընտրություններ անցկացնելու սահմանագծին եւ սպասվում է, որ ՀԱՄԱՍ-ը կստանա իշխանությունը Հուդայի եւ Սամարիայի երկրամասերում, այն բանից հետո, երբ վերահսկողություն հաստատի Գազայի սեկտորում՝ Քաթարի ֆինանսական աջակցությամբ։ Ակնկալվում է, որ Պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը կհայտարարի սպասվող Օրենսդիր խորհրդի ընտրությունների մասին Քաթարի իր այցից հետո, որը ներկայումս ընթացքի մեջ է։ Քաթարը 25 միլիոն դոլար է հատկացրել այդ ընտրությունների անցկացման համար։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ ՀԱՄԱՍ-ը նկատելիորեն առաջ է իր վարկանիշով, քան մյուս խմբավորումները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )