Խարբերդում ջուրը անխնա հոսում է փողոցով, իսկ 100-ավոր բնակիչներ քանի ամիս է՝ անջուր են

Տևական ժամանակ է Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Խարբերդի Զոնալ 8-րդ փողոցի 100-ավոր բնակիչներ հայտվել են անելանելի վիճակում, կապված խմելու ջուր չլինելու հետ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Կայքի հետ զրույցում բնակիչները ասում էին. «21-րդ դարում ենք ու մինչ աշխարհը պայքարում է խմելու ամեն մի կաթիլ ջրի պահպանման համար մեզ մոտ փողոցում արդեն ինչքան ժամանակ է խնմելու ջուրը վնասված ջրախողովակի պատճառով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը մեր բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է, թե դա իրենց խնդիրը չէ։ Բա ձեր խնդիրը ո՞րն է։

Աշխատանքից հոգնած գալիս ենք տուն, որ գոնե ցնցուղ ընդունենք, բայց ոչ մի կաթիլ ջուր չի գալիս։ Ծորակները բացում ենք մենակ օդի ֆշշոց է գալիս։

Share This