Այս մթերքները կարող են անդառնալի վնաս հասցնել լյարդին

Լյարդը օրգանիզմի հիմնական ֆիլտրն է, և դրա առողջությունը մեծապես կախված է սննդակարգից: Որոշ մթերքներ, եթե պարբերաբար օգտագործվեն, կարող են լուրջ վնաս հասցնել, այդ թվում՝ անդառնալի փոփոխություններ:

– Ճարպոտ և տապակած սնունդը – ծանրաբեռնում են լյարդը, նպաստում են օրգանների ճարպակալմանը և բորբոքմանը;
– Քաղցր գազավորված ըմպելիքները – պարունակում են մեծ քանակությամբ ֆրուկտոզ, որը լյարդում վերածվում է ճարպի;
-Շաքարի և քաղցրավենիքի ավելցուկը՝ խաթարում է նյութափոխանակությունը և արագացնում լյարդի բջիջների քայքայումը;
– Ալկոհոլը – ցիռոզի և հեպատիտի հիմնական պատճառ, նույնիսկ չափավոր օգտագործելը վտանգավոր է;
– Կիսաֆաբրիկատներն ու երշիկեղենը – պարունակում են կոնսերվանտներ, տրանս ճարպեր և աղեր, որոնք ծանրաբեռնում են լյարդը;
– Չափից շատ թխվածքաբլիթները և արագ սնունդը – հանգեցնում են լյարդի ճարպային դեգեներացիայի:

Լյարդի առողջությունը պահպանելու համար կարևոր է սահմանափակել այս մթերքները, խմել բավարար քանակությամբ ջուր և սննդակարգում ներառել բանջարեղեն, կանաչեղեն և սպիտակուցներ:

Share This