ԱՄՆ փոխնախագահը տարված է ՉԹՕ-ներով
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տարված է չբացահայտված թռչող օբյեկտներով (ՉԹՕ), այս մասին նա հայտարարել է «Ruthless Podcast»-ում։
«Իրականում ի՞նչ է կատարվում… Ես դեռ չեմ հասկացել, բայց մենք այստեղ ենք ընդամենը վեց ամիս, և շատ զբաղված ենք եղել», – նշել է Վենսը։
Վենսը նաև կիսվել է խորհրդարանական արձակուրդի իր ծրագրերով: «Ես այս ամբողջ ՉԹՕ-ի գործով զբաղվում եմ անցյալ տարվանից», – ասել է նա։
Ամերիկացի փոխնախագահը ժպիտով է խոսել այս հոբբիի մասին։
