Եղանակը Հայաստանում
Հուլիսի 30-ին Հայաստանի որոշ շրջաններում կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ արևմտյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա: Ինչպես Ambion.news-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում երեկոյան ժամերին որոշ վայրերում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վրկ: Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը կեսօրին՝ +38+40:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +30+34,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,
Լոռի՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+33,
Տավուշ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+38,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +30+34,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+39,
Արարարատ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +39+40,
Արմավիր՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +39+40,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +28+32,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+33:
