Փափուկ զգեստներից մինչեւ կոկորդիլոսի կաշվից Birkin. Մելանյա Թրամփի ամենաթանկ եւ ամենաէժան հանդերձանքները

Մելանյա Թրամփը Միացյալ Նահանգների առաջին տիկին դառնալուց շատ առաջ արդեն ոճի խորհրդանիշ էր։ Նրա անբասիր ճաշակն ու շքեղության հանդեպ սերը միայն ուժեղացան Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո։

Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների արշալույսին Մելանյան նախընտրում էր վառ և մետաքսանման զգեստներ, ինչպիսին էր 2005 թվականին կրծքագեղձի քաղցկեղի հիմնադրամի երեկույթի ժամանակ կրած գերկարճ վարդագույն զգեստը։ Սակայն տարիների ընթացքում առաջին տիկնոջ զգեստապահարանն ավելի ու ավելի է նմանվում բարձր նորաձևության ցուցադրության՝ նրբագեղ կոստյումներ, դիզայներական զգեստներ և շքեղ աքսեսուարներ։

Նրա սիրելի բրենդների թվում են Dolce & Gabbana-ն, Alexander McQueen-ը և Ralph Lauren-ը։ Մելանյան 2017 թվականին Թրամփի երդմնակալությանը ներկայացել էր կապույտ Ralph Lauren զգեստով՝ երկար ձեռնոցներով։ Իսկ Elle-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ միշտ ինքն է ընտրում, թե ինչ հագնել. «Ես հագնվում եմ այնպես, ինչպես ինձ հարմարավետ եմ զգում»,-մեջբերում է Daily Mail-ը։

Հրատարակությունը կազմել է Մելանյա Թրամփի զգեստապահարանի ամենաթանկ և ամենամատչելի իրերի ցուցակը։

ՄԵԼԱՆՅԱՅԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԵՐՊԱՐԸ

Hermès Birkin պայուսակ՝ պատրաստված կոկորդիլոսի կաշվից. 50,000 դոլար

IMG_7524.jpeg (110 KB)

Հավաքածուի իսկական մարգարիտը սև Birkin պայուսակն է՝ պատրաստված կոկորդիլոսի անփայլ կաշվից: Սա Hermès ապրանքանիշի ամենահազվագյուտ մոդելներից մեկն է, և դրա գները երկրորդային շուկայում կարող են հասնել 100,000 դոլարի: Մելանյան այն կրել է մեկից ավելի անգամ, այդ թվում՝ 2021 թվականին Սպիտակ տանը հրաժեշտի օրը: Այնուհետև նա պայուսակը համադրել է թվիդե բաճկոնի, սև կիսաշրջազգեստի և Christian Louboutin կոշիկների հետ:

Dolce & Gabbana ծաղկային բաճկոն. 51,500 դոլար

IMG_7525.jpeg (175 KB)

2017 թվականին Սիցիլիայում կայացած G7 գագաթնաժողովին Մելանիան բառացիորեն գերազանցեց բոլորին. նրա բաճկոնը պատված էր մետաքսից պատրաստված եռաչափ ծաղկային ապլիկացիաներով: Միայն դրա կանխավճարը կազմել է 25,750 դոլար: Հավաքածուի մեջ էր նաև նույն նախշով կլաչ պայուսակը: Այդ ժամանակ կերպարը բուռն արձագանք առաջացրեց. բաճկոնի արժեքը գերազանցում էր շատ ամերիկացիների ամսական աշխատավարձը:

J. Mendel զգեստ՝ 6,990 դոլոր

IMG_7526.jpeg (122 KB)

Share This