2025–ի առաջին կիսամյակում ՔԿՀ–ներում կանխվել է արգելված իրերի ներթափանցման 68 դեպք. ի՞նչ է հայտնաբերվել

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Ստորև ներկայացվում են առանձին վիճակագրական ցուցանիշներ:

2025 թվականի առաջին կիսամյակում կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման 68 դեպք, որոնց ընթացքում հայտնաբերվել են՝

626.4 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ

88 բջջային հեռախոս

92 այլ արգելված իրեր

47 դեղահաբ

3.1 լիտր ոգելից խմիչք

127,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար

Share This