Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Պետդեպարտամենտի ներկայացուցիչները Մալայզիայում են, որպեսզի աջակցեն այս խաղաղ ջանքերին: Ե՛վ ԱՄՆ նախագահ [Դոնալդ] Թրամփը, և՛ ես շարունակում ենք կապի մեջ մնալ յուրաքանչյուր երկրի մեր գործընկերների հետ և շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը որքան հնարավոր է շուտավարտվի»։
Հուլիսի 26-ին Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Պհումթհամ Վեչայաչայեմի հետ և հայտարարել, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել հրադադարի շուրջ բանակցություններ անցկացնելու գործում։ Կիրակի օրը Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել է, որ հուլիսի 28-ին Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում։

ԱՄՆ վարչակազմը կաջակցի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ: