Նախորդ շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի պլանային անջատումների խախտումներ չեն եղել. վթարային անջատումները թվով 40 հատ, պլանային անջատումները թվով 13 հատ, հոսանքի մատակարարման տատանման դեպքեր չեն եղել։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ քանդվել է 220 քառակուսի մետր ասֆալտ, վերականգնվել 225 քառակուսի մետր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով իր խորհրդական Կամո Արեյանին, հարց ուղղեց. «Պարոն Արեյան, մեր ՀԷՑ–ի հետ ծրագիրը ի՞նչ ընթացքում է, մասնավորապես փոքր կենտրոնում իրականացվող ծրագիրը»։ Ի պատասխան Արեյանն ասաց. «Ծրագիրը շարունակվում է այն ծավալով, ինչ որ քննարկվել, հաստատվել է տարեձկզբին ձեր մոտ։ Որևէ ընդհատում, որևէ հատվածում չի նկատվել, շեղում չկա ծրագրից։ Այժմ իրականացվում է և փոքր կենտրոնի, և ամբողջ մայրաքաղաքի տարածքով ներդրումային ծրագրի իրականացումը։ Փոքր կենտրոնում արդեն մոտ 20-30% ով այս տարվա ծրագիրը իրականացված է, այսինքն ենթակայանների հզորացում, մալուխների փոխարինում և այնուհետև ենթականների վերանորոգում։ Ընթացքի մեջ է ծրագիրը»։

Ներկա իշխանություններին չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը. չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։

Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով՝ իրականությունը հասանելի է դառնում մեր հանրությանը։

Չհաջողվեց կոտրել բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր տասնյակ տարիներ հերոսաբար պայքարելով՝ բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։ Իրենք հայտնվելով բանտում՝ մահվան բերան են ապրում։ Չնայած, իրենք իրենց և մեր բոլորիս պատիվը միշտ բարձր են պահելու՝ իսկական Հայ տղամարդուն վայել։

Չհաջողվեց կոտրել մեր հավատքը դեպի մեր Եկեղեցու առաքելություն։ Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ Հայ մարդ մեր հոգևորականներից օրհնություն է խնդրում։ Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։

Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան։ Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։

Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով»։

Share This