Կրեմլը ներկայացրել է, թե երբ կձևավորեն Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա հարաբերությունների սկզբունքները
Ռուսաստանի և Ուկրաինայի ապագա հարաբերությունների սկզբունքները կձևավորվեն «հատուկ ռազմական գործողության» խնդիրների կատարումից հետո։ Այս մասին, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա, «հատուկ ռազմական գործողությունից հետո երկու երկրների հարաբերությունների թեման այժմ չափազանց տեսական հարց է»։
«Նախ և առաջ պետք է կարգավորել խնդիրը, և մենք պետք է արձանագրենք հատուկ ռազմական գործողության առջև դրված խնդիրների կատարումը։ Մեզ համար նախընտրելի է դա անել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, իսկ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է այն պայմաններում, երբ այդ միջոցներն անհնար են դարձել, երբ երկխոսության բոլոր առաջարկները մերժվել են և՛ Ուկրաինայի, և՛ արևմտյան երկրների կողմից», – ընդգծել է Պեսկովը։
Ըստ նրա, «եթե հաջողվի անցնել դիվանագիտական կարգավորման հուն, ապա դա կընթանա արդեն մեզ համար նախընտրելի տարբերակով»։
