ԱԱԾ-ից մեծ թվով աշխատակիցներ են ազատվել
Hraparak.am-ը գրում է.
Մեր տեղեկություններով, վերջին օրերին մեծ թվով աշխատակիցներ են ազատվել Ազգային անվտանգության ծառայությունից։ Մեր աղբյուրի տրամադրած տեղեկատվությամբ, մոտ 40 աշխատակից։
Հնարավոր է, որ ԱԱԾ նոր տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը «զտումներ» է սկսել համակարգում եւ առավել հավատարիմներին ու առավել հավատարմորեն ծառայող աշխատակազմին է միայն թողնում, որպեսզի առաջիկայում իրականացվելիք նոր ռեպրեսիաների ժամանակ խնդիրներ չունենան եւ Նիկոլ Փաշինյանի հրամաններն առավել հմտորեն իրականացնեն, անգամ եթե դա լինի Եկեղեցու վրա գրոհը, կամ մեկ այլ բան։
