Էջմիածնի փոխքաղաքապետին անգործ չեն թողել. ով է Արգիշտի Մեխակյանին խորհուրդներ տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնաթողությունից, հրաժարականից հետո, որոշում կայացրեց, որ համայնքապետարանի ղեկավար կազմը պիտի հրաժարական տա։ Հուլիսի 11-ին հրաժարական տվեցին համայնքի ղեկարի տեղակալներ Արսեն Պետրոսյանը և Մհեր Մկրտչյանը՝ ի նշան հավատարմության։

Սակայն այստեղ խնդիրն այլ էր․ քանի որ իշխանություններն արդեն ունեին համայնքի իրենց «սրտի» թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին, պետք էր ազատվել այն տեղակալից, որը հավակնում էր համայնքապետ դառնալ։ Այդ հավակնորդը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն էր, ումից ստացվեց «ազատվել»։

Երկրորդ տեղակալ Մհեր Մկրտչյանը, ով Մեխակյանի մտերիմն է, վերանշանակվեց համայնքապետարանի ղեկավար կազմում՝ որպես համայնքապետի խորհրդական․ այստեղ էլ աշխատեց հայտնի ԽԾԲ-ն՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը։

Share This