Լեհաստանում հայտնաբերվել է նավթի և գազի ամենամեծ հանքավայրը

Բալթիկ ծովում՝ Լեհաստանի ափերի մոտ, հայտնաբերվել է նավթի և գազի ամենամեծ հանքավայրը, հաղորդում է TVP 3-ը հուլիսի 21-ին։«Central European Petroleum (CEP) ընկերությունը հայտարարել է Լեհաստանի պատմության մեջ ամենամեծ ավանդական ածխաջրածնային հանքավայրի հայտնաբերման մասին: Բալթիկ ծովում, Սվինոույցցեից 6 կմ հեռավորության վրա, հորատանցքը հաստատել է 22 միլիոն տոննա հում նավթի և 5 միլիարդ խորանարդ մետր առևտրային բնական գազի առկայությունը», – ասվում է հրատարակության մեջ:

Share This