Վեհափառի չհեռանալը միանգամայն բավարար է, որպեսզի Նիկոլը և ՔՊ-ն պարտվեն․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա գրոհելու փաշինյանական ծրագրերն ու բուռն նախապատրաստություններն առնվազն երկու դրական կողմ ունեն.

1) Փաշինյանի գործողությունները առավել քան հստակ վկայում և մատնանշում են մի ծանրակշիռ քաղաքական իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, իր գոյության 34-րդ տարում, դեռևս օտար տիրապետության տակ է։ Այս հանգամանքը ազատագրության և իրական անկախության ձգտումը շատերի համար կդարձնի իսկական իղձ և գործնական նպատակ։

Share This