Ցուցահանդեսի այցելուն պոկել է հայտնի «Կատակերգու» ինստալյացիայի բանանը պատից և կծել
Ֆրանսիայի արևելքում գտնվող Պոմպիդու-Մեթց կենտրոնում ժամանակակից արվեստի ցուցահանդեսի այցելուն վնասել է «Կատակերգու» ինստալյացիան՝ պատին կպցրած բանանով, որի օրինակներից մեկը վաճառվել է անցյալ տարի 6.2 միլիոն եվրոյով։
Ինչպես հաղորդում է Ici ռադիոն, այցելուն կծել է մրգից։
