Ուկրաինացի հոգևորականները Լաբուբուին «սատանայի խաղալիք» են կոչել
Տերեբովլիայի հունակաթոլիկ համայնքի քահանաները հանրահայտ Լաբուբու խաղալիքը որակել են «սատանայական»։ Նրանք կոչ են արել ծնողներին զերծ մնալ այն գնելուց՝ ընդգծելով, որ այն խաթարում է երեխայի հոգևոր հավասարակշռությունը։
Հոգևորականների պնդմամբ՝ այս տիկնիկը հեռացնում է երեխայի սրտից լույսը, բարությունը և քրիստոնեական արժեքները։ Նրանք նշել են, որ որոշ մուլտֆիլմերում Լաբուբուն ցուցադրվում է բռնության, գողության ու չարության մեջ, ինչը ներկայացվում է որպես զվարճալի։
Քահանաները նաև մտահոգություն են հայտնել՝ խաղալիքի արտաքին տեսքի մասին, նշելով, որ այն նման է դևի՝ իր ժանիքներով ու եղջյուրներով։ Նրանք զգուշացրել են, որ երեխաների գիտակցության մեջ դա կարող է շփոթ առաջացնել բարու և չարի մ
իջև։
