Եվրոպացիները շփոթության մեջ են․ Reuters

Եվրոպական երկու երկրների իշխանությունները միայն վերջին պահին են տեղեկացել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զինելու ԱՄՆ-ի նախաձեռնությանը մասնակցության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։

 

«Ինձ մոտ հստակ զգացողություն է առաջացել, որ նախապես ոչ ոք տեղեկացված չի եղել ճշգրիտ մանրամասների մասին։ Ես նաև կասկածում եմ, որ վարչակազմում նոր են սկսում հասկանալ, թե դա ինչ է նշանակում գործնականում», – հայտարարել Է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հայտարարությունը Ֆինլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների և Կանադայի մասնակցության մասին:

Share This