Ասիական երկրների հաշվարկներում ռուբլու մասնաբաժինը գերազանցել է 50 տոկոսը
2025 թվականի մայիսին ռուսական արտադրանքի դիմաց Ասիայի երկրների վճարումների կառուցվածքում ռուբլու մասնաբաժինը գերազանցել է 50 տոկոսը՝ հասնելով 50,7 տոկոսի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ նշելով ռուբլու աճող դերը միջազգային հաշվարկներում։
Ապրիլին ցուցանիշը կազմել էր 48,7 տոկոս, իսկ վերջին ամսում ավելացել է ևս 2 տոկոսային կետով։ Այսպիսով, ռուբլին դարձել է հիմնական արժույթը ռուսական ապրանքների և ծառայությունների վճարումների համար տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում, գրում է Лента.ру-
ն։
