Մեկ բարելի դիմաց Brent-ի գինը բարձրացել է մինչև 68.96 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր բարձրացել են՝ նախորդ օրվա անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում սեպտեմբեր ամսվա համար՝ Brent տեսակի ֆյուչերսները թանկացել են $0,25-ով (0,36%), մեկ բարելի դիմաց հասնելով մինչև $68,96-ի։ Երեքշաբթի օրը Brent տեսակի նավթի գինը նվազել է $0,5-ով (0,7%)՝ կազմելով $68,71։
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում օգոստոս ամսվա համար WTI տեսակի ֆյուչերսները թանկացել են $0,4-ով (0,6%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով $66,92-ի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը էժանացել է $0,46-ով (0,7%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով $66,52։
