Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը
Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է
Հայաստանի մշակութային անցուդարձին, արդեն 22-րդ անգամ, յուրահատուկ շունչ կհաղորդի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Իրադարձություն, որն անկախ մշակույթից, կինոյի լեզվով կներկայացնի կյանքի փիլիսոփայությունը՝ հաճելի ժամանցը համադրելով հետաքրքիր քննարկումների հետ: Մեկ շաբաթ շարունակ՝ հուլիսի 13-20-ը, կցուցադրվեն մրցութային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից: Արտերկից Երևան ժամանած հյուրերին, կարմիր գորգից մինչև կինոդահլիճ և դրանցի բացվող կինոպատուհան, հերթական փառատոնը կներկայանա նոր, հետաքրիր և բազմաբովանդակ շերտերով:
