Հունվարից հունիս Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել ավտոբուսի ուղեվարձի մասով
2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 մլրդ 108 մլն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 մլրդ 939 մլն 589 հազար 200 դրամը, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 մլրդ դրամ: Թերակատարման հիմնական պատճառը մետրոպոլիտենի հավաքագրված ուղեվարձի՝ շուրջ 3 մլրդ դրամ թերակատարումն է։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճշգրտեց՝ դա մետրոպոլիտենի թերհավաքագրումը չէ, այդ 3 մլրդ դրամն ավտոբուսի փոխադրավարձի մասով թերհավաքագրումն
է:
