Կեսգիշերին խոշոր հրդեհ է բռնկվել Չարենցավանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Կեսհիշերին մոտ՝ ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան:

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող գործարանի տարածքում:

Share This