Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի
ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 129-ի, հաղորդում է CBS-ը ՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 129 մարդ», – ասվում է զեկույցում։
Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս»-ը հայտնել էր 119 մահվան մասին։
Նշվում է, որ ավելի քան 170 անհետ կորած անձանց որոնումները շարունակվում են։
