Մասկը կրկին կոչ է անում Թրամփին հրապարակել Էպշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը
Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին վերաբերող փաստաթղթերը, այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը դեմոկրատներին մեղադրեց խարդախության և Էպշտեյնի գործը ստեղծելու մեջ։
Ավելի վաղ Թրամփը իր Truth Social էջում հայտարարել էր, որ դեմոկրատները հորինել են ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին վերաբերող փաստաթղթեր, ինչպես որ նախկինում խաբել էին հանրությանը այլ հարցերում։
