Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիան կդառնա նոր պետություն Ֆրանսիայի կազմում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Նոր Կալեդոնիայի անդրծովյան տարածքը կդառնա «նոր պետություն» Ֆրանսիայի կազմում։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X սոցիալական ցանցում։

 

«Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը։

Share This