Ոստիկաններն էլ շատ լավ գիտեն, մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում․ Արտակ Բեգլարյան

«Ոստիկաններն էլ շատ լավ գիտեն, մենք որևէ ապօրինի գործողություն չենք պլանավորում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում ու դրա հարակից փողոցներում մեծ թվով ոստիկաններ բերեուն։

Նա ասաց՝ քաղաքապետարան դիմել են հանրահավաք, ապա նաև երթ ու շարունակական նստացույց անելու համար, ստացել են միայն հանրահավաքի թույլտվություն։

Share This