Եթե դու չլինեիր, ամեն ինչ այլ կլիներ․․․ Եգոր Գլումովի շնորհավորանքը՝ կնոջը
Ռադիո եւ հեռուստահաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կնոջը՝ ծննդյան օրվա առթիվ․
«Կարելի էր այսօրվա բացահայտումը սկսել հետևյալ խոսքերով. գուցե, հուսով եմ, հավանաբար, ենթադրաբար, բայց (բացահայտումը) կսկսեմ այլ կերպ։ Այսպիսով, վստահ եմ, որ մարդու կյանքում ամենակարևորը իր երկրորդ կեսը գտնելն է։ Նրան իր երկրորդ կեսն է պետք՝ աշխարհի և իր հետ ներդաշնակության, կյանքի իմաստն ու իմաստները գտնելու, ներքին և արտաքին երջանկության, չակրաների, ներուժի և քնած ուժերի բացման, իմաստության և զարգացման համար, որպեսզի ձմռանը տաք լինի, իսկ ամռանը՝ զով, լավ և…իհարկե, որպեսզի Սամսարայի անիվը չկանգնի։ Ես աներևակայելիորեն բախտավոր եմ իմ երկրորդ կեսի հետ, հավատացեք ինձ, եթե նա չլիներ, ես բոլորովին այլ մարդ կլինեի։ Կա հնարավորություն, որ իմ երկրորդ կեսն էլ լինի։ Բնությունը զարմանալի բան է, որպեսզի ամբողջություն ծնվի, դու պետք է կամ բաժանվես, կամ միավորվես, այսինքն՝ մեզանում ներդրված է «կիսությունը»։
