Համացանցը զարմացած է Մակրոնի հանդերձանքից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ կրած հանդերձանքը զարմացրել է լրագրողներին։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Daily Mail- ում։

Հայտնի է, որ Մակրոնը Մեծ Բրիտանիա էր մեկնել եռօրյա այցով, որի ընթացքում Լոնդոնում հանդիպել է Սթարմերի հետ։ Ֆրանսիայի առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ զրույցի համար ընտրել է եռամաս կոստյում՝ ժիլետով։ Սթարմերն, իր հերթին, հրաժարվել է ժիլետից։

Հոդվածի հեղինակը զարմացել է Մակրոնի հանդերձանքից «Նա բաճկոն էր հագել՝ տարօրինակ է նման շոգ օրվա համար», – ասվում է հրատարակության մեջ։

Share This