Բրազիլիայի նախագահը Թրամփի՝ մաքսատուրքերի մասին նամակն «աբսուրդ» է անվանել

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան TV Record-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նամակի բովանդակությունը, որում նա հայտարարել է բրազիլական ապրանքների վրա 50% մաքսատուրքի սահմանման մասին։

 

«Եթե Թրամփը մեզանից պահանջի 50% մաքսատուրքի վճարում, մենք նույնպես կպնդենք, որ նրանք 50% վճարեն։ Մենք ուսումնասիրում ենք մի քանի պատասխան միջոցներ», – ասել է Բրազիլիայի առաջնորդը։

 

Լուլա դա Սիլվան կրկին նշել է Բրազիլիայի հետ երկկողմ առևտրի վերաբերյալ Թրամփի կողմից նախկինում ներկայացված տեղեկատվության անճշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը մաքսատուրքերի սահմանումը բացատրել է առևտրային դեֆիցիտի առկայությամբ։

Share This