Զելենսկի. Թրամփի հետ զրույցը լավագույնն էր, ընդլայնում ենք պաշտպանական համագործակցությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է արտերկրում՝ Դանիայի տարածքում, ուկրաինական պաշտպանական արտադրություն գործարկելու առաջին համաձայնագրի մասին։

Ինչպես հայտնում է УНИАН-ը, այն ընդգրկում է դրոններ և սպառազինության այլ տեսակներ։ Բացի այդ, ըստ նրա, ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անօդաչուների ոլորտում համատեղ աշխատանքն ընդլայնելու շուրջ։

Ուկրաինան արդեն այս տարի կստանա հարյուր հազարավոր դրոններ, այդ թվում՝ կալանորդիչներ, և շատ ավելին՝ հաջորդ տարի։

Զելենսկին նաև հայտնել է, որ «Թրամփի հետ վերջին զրույցը, թերևս, լավագույնն էր բոլոր ժամանակների ընթացքում»։

Share This