Սամվել Կարապետյանին բանտարկում ենք, և իշխանությունը էսէսական քարոզարշավ է սկսում նրա դեմ, որ ի՞նչ. Վահե Հովհաննիսյան

Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

 

«Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ։ Ոչ մի առողջ բան չկա։ Վախեցեք դրանիՍպառնալը, բռնելը, ԱԱԾ պադվալներ լցնելը, «մորթել-գյուլլելը», կալանքները, ոչնչացնելը, սատկացնելը դարձել են մեր կենցաղը, մեր առօյա ձևակերպումները։

 

Իհարկե, իշխանական լծակներով հնարավոր է մարդկանց լռեցնել, կյանքը թունավորել, բայց դա միայն ուժեղացնելու է արմատական տրամադրությունները։ Իհարկե, հնարավոր է թշնամանք ու ատելություն քարոզել, բայց դա միայն սրելու է մթնոլորտը, իհարկե, բոլոր կողմերից այլ բաներ կարելի է անել և ասել, բայց դա է´լ ավելի այլանդակ է դարձնելու մթնոլորտը։ Բոլոր այն ձևակերպումները, որոնք կան իրավապահների ձայնագրություններում, կան հարյուր-հազարավոր մարդկանց խոսակցական լեզվում։ Սա աննորմալություն է, այս վիճակը պետք է փոխվի, բայց սա իրավապահների խնդիրը չէ։ Սա քաղաքական-հանրային էլիտաների խնդիրն է, և իհարկե, իշխանությանը, որինն են ամենամեծ լծակները։ Բայց իշխանությունն անում է լրիվ հակառակը։ց։

Share This