Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամ

 

Սիրելի’ գյումրեցիներ,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։

 

Սահմանադրությունը մեր պետականության հիմնաքարն է՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորն ու պաշտպանական վահանը։ Սա այն փաստաթուղթն է, որում ամփոփված է մեր ժողովրդի կամքը՝ ունենալու ազատ, անկախ և իրավական պետություն։

 

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու օրենքի ու քաղաքացիական գիտակցության դերը մեր առօրյա կյանքում։ Միայն միասնականությամբ, փոխադարձ հարգանքով ու Սահմանադրության պահանջների հետևողական կիրառմամբ կարող ենք կառուցել արդար ու կայուն երկիր։

 

Թող այս տոնական օրը լինի վստահության, համերաշխության և մեր երկրի հանդեպ պատասխանատվության խորացման մի նոր էջ։

 

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, արդարություն և բարգավաճում՝ օրենքի ուժով առաջնորդվող Հայաստանի Հանրապետությունում։

 

Հարգանքով՝

Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ

Share This