Իզմիրը կրակի մեջ. անտառային հրդեհները հասել են Թուրքիայի երրորդ մեծ քաղաքի ծայրամասեր (Տեսանյութ)
Իզմիրում տարերքները մոլեգնում են. կրակը տարածվել է քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի շրջաններում, որտեղ ապրում է մոտ 4,5 միլիոն մարդ։
Իրավիճակը բարդանում է աննորմալ շոգի պատճառով. տարածաշրջանում ջերմաստիճանը բարձրացել է +40°C-ից բարձր, իսկ ուժեղ քամիները դժվարացնում են հրդեհի մարումը։
Իշխանությունները փակել են ճանապարհները և կազմակերպել տարհանումներ. վերջին տվյալներով՝ վտանգավոր գոտուց տարհանվել է ավելի քան 42 հազար մարդ։
