«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Թեհրան կատարվող չվերթները

«Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Թեհրան չվերթները՝ Իրանի օդային տարածքում սահմանափակումների պատճառով։ Չվերթները կվերսկսվեն սահմանափակումների վերացումից հետո, հայտնել է ընկերությունը։
 «Իրանի ավիացիոն իշխանությունների կողմից Թեհրանի օդանավակայանում սահմանափակումների (մինչև հուլիսի 10-ը) երկարաձգման պատճառով «Աէրոֆլոտ»-ը ստիպված է փոփոխել երթուղու ժամանակացույցը։ Մինչև սահմանափակումների վերացումը, Մոսկվայի և Թեհրանի միջև չվերթները չեղարկվել են», – հայտնել է «Աէրոֆլոտ»-ը։
Հիշեցնենք, որ  Իրանը չորեքշաբթի օրը փակել է օդային տարածքը երկրի կենտրոնական և արևմտյան շրջանների վրայով տարանցիկ չվերթների համար։
Share This