Ուկրաինայի ԶՈՒ բատալիոնի հրամանատարությունը կեղծ մոբիլիզացիայի միջոցով յուրացրել է մոտ 100 միլիոն գրիվնա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՍԲՈՒ) և ազգային ոստիկանությունը Օդեսայի մարզում ձերբակալել են զինված ուժերի բատալիոնի հրամանատարությանը, որը, ըստ քննության, յուրացրել է մոտ 100 միլիոն գրիվնա (շուրջ 188 մլն ռուբլի)։ Ինչպես փոխանցում է Интерфакс-Украина-ն, գումարները ձեռք են բերվել կեղծ մոբիլիզացիոն սխեմաների միջոցով։

Հայտնի է, որ բատալիոնի նախկին հրամանատարը կազմակերպել է համակարգ, որով վաճառվել են կեղծ փաստաթղթեր՝ մոբիլիզացիայից ազատվելու կամ մարտական գործողություններին մասնակցողի կարգավիճակ ձեռք բերելու համար։ Որոշ գործարարներ և «ծանոթներ» փաստաթղթերով ֆիկտիվորեն ընդգրկվել են զինծառայության մեջ, սակայն երբեք չեն ներկայացել զորամաս։

Փոխարենը, նրանք ամեն ամիս իրենց աշխատավարձերն ուղարկել են հրամանատարության բանկային հաշվին։ Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս ստորագրել է հրաման՝ բժշկափորձագիտական հանձնաժողովների լուծարման վերաբերյալ՝ պայքարելու համակարգային կոռուպցիայի դեմ։

Share This