Ամբողջ երկրում պետք է միգրանտների համար «ալիգատորային» բանտեր կառուցվեն. Թրամփ ԱՄՆ 2 Հուլիս, 2025 17:11

ԱՄՆ նահանգային իշխանությունները պետք է հետևեն Ֆլորիդայի օրինակին և իրենց տարածքում «ալիգատորային» բանտեր բացեն միգրանտների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

«Սա շինարարության վայրի հիանալի ընտրություն է։ Մենք կցանկանայինք տեսնել նմանատիպ կալանավայրեր շատ նահանգներում», – ասել է ամերիկացի առաջնորդը։

 

Թրամփը հավելել է, որ նման կալանավայրերի կազմակերպումը «որոշ պահի կարող է դառնալ համակարգային»։

Share This