Իրանը պաշտոնապես դադարեցնում է համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է արձակել՝ կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նախագահը պաշտոնական նամակով տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, Արտաքին գործերի նախարարությանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ խորհրդարանական հրահանգն իրականացնելու մասին։
Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, Իրանի խորհրդարանը (մեջլիս) հաստատել է օրինագիծ, որով կասեցվել է Թեհրանի և ԱԷՄԳ-ի համագործակցությո
ւնը։
