ԱԺ-ում ընդունվեց հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծը

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել:

 

Նախագծով առաջարկվում է տուգանել՝

 

-3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում

 

-10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում

 

-15.000 դրամ – այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։

 

 

Share This