Թրամփը պատասխանատվության կենթարկի արդյոք Բայդենին. WP

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չէր կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում, եթե պատասխանատվություն կրեր ավտոմատ ստորագրման գործով։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է Washington Post-ը։

 

«Չգիտեմ՝ կանեի՞ նրա հետ այն, ինչ նա արեց ինձ հետ։ Խնդիրն այն է, որ նա չէր հասկանա, թե ինչ է կատարվում», – նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։

 

Բացի այդ, Թրամփը Բայդենին անվանել է պատմության մեջ ամենավատ ԱՄՆ նախագահը և քննադատել է իր մյուս նախորդներին՝ Բարաք Օբամային և Ջորջ Բուշ կրտսերին։ Թրամփը միայն բարձր գնահատական ​​է տվել ինքն իչրեն։

Share This