Ինչ է ասել Մակրոնը Զելենսկիին Պուտինի հետ զրույցից հետո. Bloomberg
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ չի փոխվել: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Ֆրանսիայի նախագահը Զելենսկուն ասել է, որ Պուտինի դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ չի փոխվել, և նա շարունակում է մերժել հրադադարը», – նշում է հրատարակությունը։
Մինչ այդ, Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույցը համարում է նշան, որ եվրոպական դիվանագիտությունը դուրս է գալիս «կոմայ
ից»։
