Դոնեցկի վրա «Storm Shadow»-ով հարվածների իմաստը չկա, միայն զայրույթ են առաջացնում
Ռուսաստանում արձագանքել են Ուկրաինայի կողմից Դոնեցկի վրա «Storm Shadow» հրթիռներով և անօդաչուներով իրականացված հարձակմանը։ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ այս հարվածները ոչ մի ռազմական նպատակ չունեն և պարզապես ուղղված են քաղաքացիական բնակչության ահաբեկմանն ու հոգեբանական ճնշմանը, գրում է Лента.ру-ն։
Հունիսի 30-ին իրականացված հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ և մեքենաներ, զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը՝ այդ թվում անչափահաս, վիրավորվել են։ Դեպքի վայրում բռնկվել են հրդեհներ, ինչի դեմ պայքարել են փրկարարներ
ը։
